Архив рубрики: Ազգագրական ստուգատես

Հայկական տարազ

Խմբային աշխատանքի մասնակիցներն են Ավետիսյան Արմեն-ը և Սոսոյան Նարեկ-ը

Պատրաստել ենք նյութ տարազի պատմության, գույների նշանակության և հնարավոր է ըստ տարազի հասկանալ ամուսնացած է արդյոք այդ մարդը, հարստության չափը և այլն։

Ըստ հայկական բառարանի տարազը ունի բազմաթիվ իմաստներ օրինակ՝ ձևել, ձևավորել, ապրանքանիշ, նորաձևություն, ճանապարհ, ձև, տեսք, կոստյում, համազգեստ և այլն: Մինչ տարազներ հագնելը մարդիկ իհարկե հագնում էին սովորական հագուստներ: Ժամանակի ընթացքում տարատեսակ կտորների, գործվածքների, ներկանյութերի առաջացման հետ մեկտեղ առաջացավ նաև հայկական տարազը: Առաջին հայկական տարազի հիմնական նյութերը եղել են բուրդն ու բամբակը: Հայկական տարազում օգտագործվող գույները ունեն իրենց նշանակությունները օրինակ Գրիգոր Տաթևացին բացատրել է տարազի հիմնական տարրերը: Սևը հողի գույնն է, կարմիրը՝ օդի, քաջության, դեղինը՝ կրակի, կապույտը՝ երկնային արդարության, մանուշակագույնը՝ իմաստության խորհրդանիշը իսկ սպիտակը՝ խոհեմության խորհրդանիշը: Ըստ տարազի գույնի կարելի է որոշել մարդու ամուսնական կարգավիճակը և հարստության չափը: Հարսնացուին տարազը պաշտպանում է չար ուժերից:

Տարազի աքսեսուարները

Տարազը զարդարված է թանկարժեք զարդարանքներով, որոնք
փոխանցվել են սերնդեսերունդ։ Եթե կինը հարուստ էր, ապա նրա հագուստը զարդարված էր ոսկե և արծաթե թելերով, արծաթե վզնոցներով և ապարանջաններով: Կոստյումի վերջին տարրը գլխարկն էր: Ամուսնացած կինը ավելի բարդ «Աշտարակ» (գլխարկի բարձևությունը) ուներ, որը փակում էր նրա ճակատի կեսը։ Այս աշտարակի վրա պետք է երկրաչափական նախշերով ժապավեններ լինեին։ Կանանց ճակատին կապում էին արծաթե կամ ոսկե մետաղադրամներով զարդարված ժապավեն։ Իսկ գլխարկը գլխին պահվել է սպիտակ գլխաշորով։

Կանայք փոխել են վերին հագուստը՝ եղանակից և ջերմաստիճանից կախված։ Էլեգանտ բաճկոններն ու խալաթները պաշտպանում էին ցրտից։ Տարազի այս տարբեր տարրերը փոփոխվել են Հայաստանի տարբեր մարզերում։ Ժամանակի ընթացքում պատմական գործոնները և տեղական սովորույթները թելադրել են կարևոր գործվածքներն ու աքսեսուարները։

Տարազը մեր օրերում

Մեր օրերում Դուք դժվար թե հայերին առօրյա կյանքում տեսնեք
տարազով։ Սակայն հրաշալին այն է, որ ազգային հագուստի տարրերն իրենց ուրույն տեղն են գտել ներկայիս նորաձևության մեջ։ Այս ձևով հայերը շեշտադրում և հիշեցում են իրենց հարուստ անցյալը։ Այսօր ավանդական հայկական տարազի օգտագործման միակտարբերակը հանրությանը ներկայացվում է ազգային և ազգագրականպարային խմբերի միջոցով։ Որտեղ էլ լինեն, նրանք պարում են այս գեղեցիկ տարազներով և ներկայացնում հայկական պատմությունն ու մշակույթը։

Եզրակացություն ՝

Մենք հասկացանք, որ հայկական տարազը մեր մշակույթի մեծ մասն է կազմում և մենք պետք է պահպանենք մեր մշակույթը, մեր դարերի պատմությունը։

Աղբյուրներ ՝ 

Հայկական տարազ
Հայկական տարազ
Հայկական ազգային հագուստ

Մշո Բառարան

Ագրատ—նախաճաշ

Ալենի—հայտնի, հայտնություն

Աղու—թույն

Աշնի—խոհարար

Բեդ—խոշոր, մեծ

Բիլա—նույնիսկ

Գրդավ—վտանգ

Գոպել—խլել

Դադ—արդարություն

Դախա—Վարկյան

Եբ—երբ

Եբոր—երբ որ

Զոլ—կոշտ շերտ

Զվանել—պտտել

Էդի—այդ

Էթում—որբ

Ընի—այն

Ըխթիար—ծեր

Թաժա—նոր

Թալել—գցել

Ժեխ—տան հատակի աղբ

Ժպռոտ—կեղտոտ

Իդա—այդ

Իզ—հետք

Լակլակ—արագիլ

Լաղըմ—ստորերկրյա անցք

Խազ—սագ

Խավա—սուրճ

Խաֆաս—վանդակ

Կթղա—բաժակ

Կողել—թխել

Հալավ—հագուստ, շոր

Հախ—ճշմարտություն, իրավունք

Ձձում—խնոցի

Ճնգոհ—դժգոհ

Ճոշալ—բամբասել, զրպարտել

Մաթ—զարմանք

Մախսում—անմեղ երեխա

Մայիֆ—կույր

Յաշ—տարիք

Յեշխ—սեր, սիրո զգացմունք

Նըֆթ—լուցկի

Շաշխուն—շշմած, մոլորված

Շեխ—շեյխ

Ույմիշ—հարմար, վայել

Ուրին—իրեն

Զադր—վրան

Զանա—ծնոտ, ընչացք

Պատել—ընկնել

Պոժիկ—շեկ, շիկամազ

Ջուլ—անկողին

Ջիգար—թոք

Ջեվըկ—երկվորյակ

Ռաղի—գոհ

Ռաղի—օղի

Սաբաբ—պատճառ

Սական—բաժակ

Վախթ—վիճակ

Վարամ—թոքախտ

Տաժի—բարակ, որսի շուն

Տզկել—թրջել

Ցլալ—սահել

Փաթ—շրջան

Փողպատ—օձիք

Քալ—խակ

Քարման—իլիկ

Օզոր—ծուռ

Օղուլ—որդի

Ֆչի—տակառ

Ֆամ—ըմբռնում

Առեք կերեք

Մշո բարբառով առակը փոխադրիր գրակական հայերենի։

Մի տերտեր ասում է․

— Առեք կերեք, առեք կերեք։

Մի օր գյուղացին հարցնում է․

— Տեր Հայր, հա կասես՝ «Առեք կերեք, առեք կերեք», բայց դու բան չես ուտում։

— Օրհնյալ,— ասում է տերտերը,— Քանի ես իմ բաժինը չեմ վերցնել, չեմ ասի «առեք կերեք»։

ԴԵՎԵՆ ՈՒ ԳԱՌՆԵՐ

Մշո բարբառով առակը փոխադրիր գրակական հայերենի։

Ձմռանը գառները մակաղել էին գոմում:

Դուռը ծեծեցին:

— Այն ո՞վ է,— ձայն տվեցին գառները:

— Ճամփորդ եմ, հեռու տեղից եմ գալիս, դուրսը շատ ցուրտ է, մրսած եմ, ոտքս էլ ցավում է, մանավանդ, որ ոտքս մրսած է, չի շարժվում, փայտացել է: Ձեր մոր-հոր հոգու համար մի քիչ դուռը բացեք, ոտքս տաքացնեմ:

Գառները խորհրդակցվեցին։

— Բացենք, թե՞ չբացենք. բացենք,— ասացին,— խեղճ է, թող իր մեկ ոտքը երկարացնի, տաքանա, մեզ ինչ վնաս կլնի: Դուռը բացվեց, ուղտը իր ոտը երկարացրեց ներս:

— Տեսաք ձագուկներ, ձեզ վնաս եղա՞վ, թողեք մյուս ոտքս էլ մտցնեմ ներս: Մեկ ոտքը, որ վնաս չտվեց՝ երկուսն էլ չի տա:

— Ճիշտ է ասում,— ասացին,— մեկ ոտքը, որ վնաս չտվեց՝ երկուսն էլ չի տա:

Եվ դուռը կիսաբաց արեցին, ուղտը ոտքը, գլուխը և մարմնի կեսը ներս մտցրեց, մեկ էլ տեսան դուռն ու ծխնիները վրան կախված ներս խծկվեց, գառներից մի քանիսը ոտքերի տակ ճխլվեցին, երբ նստեց՝ մի քանիսն էլ տակը մնացին, մյուսները թողին փախան, գոմը մնաց ուղտին: