Архив рубрики: Ֆիզիկա

Ֆիզիկա և Էկոլոգիա առարկաների հաշվետվություն

Տարվա ընթացքում մենք Էկոլոգիայից բավականին շատ նախագծեր ենք կատարել, տարբեր ուսումնասիրություններ ենք արել։ Էկոլոգիա առարկայի ժամանակ մենք շատ կարևոր տեղեկություններ ենք ստացել և բացի այդ հմտություններ ենք ձեռք բերել օրինակ, թե ինչպես կարելի է ստուգել ջրի մաքրությունը բնության մեջ, կամ ինչ է իրենից ներկայացնում ԳՄՕ-ն և արդյոք այն վտանգավոր է առողջության համար։ Ներքևում կարող եք մանրամասն ծանոթանալ այն բոլոր աշխատանքների որոնք ես կատարել եմ այս ամբողջ տարվա ընթացքում երկու առարկաներից։

Էկոլոգիա

Իմ սիրած վնասակար ուտելիքը

Թունավոր թափոններ

Աղբահանության խնդիրը երևանում

Ինչ՞ է ԳՄՕ-ն, արդյոք դա վնասակար է թե՞ ոչ

Սննդային թունավորման տեսակներն ու ախտանիշները

Էներգիայի այլընտրաքային աղբյուրներ։ Իմ կարծիքով որ էներգիայի աղբյուրը պետք է օգտագործվի հայաստանում

Էկո համակարգ, ինչ է էկո համակարգը, ինչ դեր է այն խաղում երկրագունդ մոլորակի վրա։

Կիոտոյի արձանագրությունը

Շրթներկ

ՀՀ կարմիր գիրքը: Հատուկ պահպանման տարածքներ

Երրորդ ուսումնական շրջանի ընթացքում կատարված անհատական նախգծեր՝

ՀՀ խոտաբույսերը, դրանց բուժիչ հատկությունները։ Հայկական խոհանոցում օգտագործվող խոտաբույսերը։

Աղբի տեսակավորում, անթափոն կենցաղ

Էկոլոգիական գյուտ

Ֆիզիկա

Նյութական կետ, մեխանիկական շարժում, հետագիծ, անցած ճանապարհ, տեղափոխություն, արագություն։

Արագություն, իմպուլս։ Իմպուլսի պահպահման օրենքը։

Ուժ, բնության ուժերը։

Տնային աշխատանք—2․1․14 — 2․1․22

Տնային աշխատանք—3․1․12 — 3․1․26

Ուժ, բնության ուժերը։

Տիեզերական ձգողության ուժ-այն ուժն է որը ազդում է տիեզերքում գտնվող բոլոր առարկաների վրա։Որտեղ Gտիեզերական ձգողության գործակիցն է m և M զանգվածներ, R-հեռավորություն։

Երկրի ձգողության ուժը այն ուժն է որով երկիրը ձգում է դեպի իրեն մարմիները։

Առաձգականության ուժը-Հուկի օրենքով

Առաձգականության ուժը այն ուժն է որը առաջանում է մարմնի մոտ դեֆորմացիայի ժամանակ և ձգտում է վերադարձնել մարմինը իր նախկին ձևին։Այդ ուժը միշտ ուղված է դեֆորմացիային հակառակ։

Կոշտությունը կախված է նյութից։

Դեֆորմացիան լինում է երկու տեսակի -առաձգական կամ պլաստիկ և ոչ պլաստիկ ։

Կշիռ-այն ուժն է որով մարմինը երկրի ձգողության հետևանքով ազդում է հորիզոնական հենարանի կամ կախոցի վրա։

Շփման ուժ-այն ուժն է որը առաջանում է երկու շփվող կամ հպվող առարկաների միջև և ուղղված է շարժմանը հակառակ ուղղությամբ։

Դադարի շփումը է կոչվում այն ուժը որը պահում է մարմինը դադարի վիճակում։

Արագություն, իմպուլս։ Իմպուլսի պահպահման օրենքը։

Միավոր ժամանակում անցած ճանապարհը կոչվում է արագություն։

Մարմնի ինեռտության աստիճանը կոչվում է զանգված։

Իմպուլսը դա մարմնի զանգվածի և արագության արտադրյալն է։ p=m*v

Փոխազդեցությունը դա մեկից ավելի մարմիների փոխադարց ազդեցությունն է ։

Երկու առարկա փոխազդեցությունից առաջ և հետո պահպանում են իրենց իմպուլսների գումարը։

բանաձև m1v1+m2v2=m/v1’v2

Նյութական կետ, մեխանիկական շարժում, հետագիծ, անցած ճանապարհ, տեղափոխություն, արագություն։

Մեխանիկական շարժում է կոչվում մարմնի դիրքի փոփոխությունը ժամանակի ընթացքում այլ մարմինների նկատմամբ։

Հետագիծ է կոչվում մարմնի հետևից թողած գիծը։

Անցած ճանապարհը ցույց է տալիս հետագծի երկարությունը։ (s)

Տեղափոխությունը մարմնի շարժման սկիզբը և վերջ միացնող ուղիղ գիծը կոչվում է տեղափոխություն։ Տեղափոխությունը փոքր է կամ հավասար է անցած ճանապարհից։

Նյութական կետ է կոչվում այն մարմինը, որի չափերը շարժման տվյալ պայմաններում կարելի է անտեսել։