Архив рубрики: Լանդշաֆտագիտություն և էկոլոգիա

Լանդշաֆտների սոցիալ-տնտեսական ֆունկցիան

Բոլոր այն լանդշաֆտները, որտեղ մարդը կարող է ապրել և աշխատանքային գործունեություն ծավալել, պետք է այնպես ձևավորել, որ այն ավելի արդյունավետ դառնա։ Տարբեր լանդշաֆտներ ունեն տարբեր ֆունկցիա։ Թվարկենք մի քանիսը.

Գյուղատնտեսական– – Սա մարդածին կուլտուրական լանդշաֆտի մի տեսակ է, որի ֆունկցիան է գյուղական մթերքների արտադրությունը։

Անտառտնտեսական – Ընդարձակ տարածության վրա անտառատնկում է կատարվում, ոռոգման ցանց ստեղծվում, մի հատվածում բնակավայր են հիմնում, գետափին՝ նավահանգիստ, իսկ բնակիչները զբաղվում են փայտամշակությամբ և որսորդությամբ։

Լեռնարդյունաբերական – Օր.՝ հայտնաբերվել է գունավոր մետաղների մի հարուստ հանքավայր։ Շուտով այստեղ հիմնադրվում է բանվորական ավան, կառուցվում են բնակելի շենքեր և այլն։ Նոր ստեղծված մարդածին լանդշաֆտի ֆունկցիան է մետաղի արտադրությունը։ Սրա հետ կապված է առողջապահությունը, տրանսպորտի համակարգը և այլն։

Ռեկրեացիոն – Եթե լանդշաֆտը ունի առողջարար կլիմա, հանքային ջրեր, գեղեցիկ բնություն, ուրեմն ունի ռեկրեացիոն ֆունկցիա: Կառուցվելու են առողջարաններ, հանդստյան տներ, զբոսայգիներ, որոնք կապահովեն մարդկանց հանգիստն ու առողջությունը:

Տրանսպորտային – Այս լանդշաֆտում կառուցվում են պահեստարաններ, հյուրանոցներ, օդանավակայան։

Ռազմաստրատեգիական Լանդշաֆտը վերափոխում է այն հաշվով, որ պաշտպանական հզորությունը ուժեղացվի, կառուցվում են զորանոցներ, ճանապարհներ և այլն։

Ուսումնական– Լանդշաֆտը կարող է ծառայել ուսումնական գործին։ Կան համալսարաններ, բարձրագույն դպրոցներ ունեցող քաղաքներ: Բայց սրան զուգահեռ անպայման պետք է լինեն սպասարկման ոլորտի ծառայություններ, խանութներ, հյուրանոցներ և այլն:

Արդյունաբերական – շատ ճյուղեր, որոնց ձեռնարկությունները թափոններ են արտանետում: Նման օբյեկտները պետք է կառուցվեն խոշոր քաղաքներից հեռու, ավելի ապահով վայրերում, որպեսզի թափոնները քաղաք չհասնեն։

Մարդածին – Բոլոր դեպքերում մարդը պետք է ուսումնասիրի լանդշաֆտը, իմանա նրա առանձնահատկությունները։ Ենթ. կառուցվում է բնակավայր և շրջանում կան ճահճային ֆացիաներ, որտեղ

Բնօգտագործում

«Բնօգտագործում» բառը 2 իմաստով է օգտագործվում՝ որպես գիտական ուղղություն, այն ունի իր ասպեկտները, որը բարդ մի համակարգ է:

Մարդու կողմից բնական ռեսուրսների օգտագործումը կարող է երկու կերպ արտահայտվել՝ ռացիոնալ և ոչ ռացիոնալ։

Ռացիոնալ օգտագործումը մտածված ու պլանավորված բնույթի է. մարդը օգտվելով բնությունից՝ չի խախտում բնության հավասարակշիռ վիճակը։

Ոչ ռացիոնալ օգտագործման դեպքում մարդը խախտում է բնության հավասարակշռությունը։

Բնօգտագործում գիտական ուղղության խնդիրն է մշակել միջոցներ բնական ռեսուրսները ռացիոնալ օգտագործելու համար։ Սա նաև լանդշաֆտագիտության հիմնահարցերից է։

Բնության և հասարակության փոխհարաբերությունը: Լե Շատելյեի սկզբունքը:

Ո՞րն է Լե Շատելյեի սկզբունքը

Բնակչության բուռն աճը «ժողովրդական պայթյունը» և մարդու կողմից բնության վրա ինտտեսիվ ներգոծությունը խախտում են բնության հավասարակշիռ վիճակը, երևույթը հայտնի է գիտնական Լե Շատելյեի անվամբ։

Ո՞րտեղից է առաջացել մարդ-բնություն հակասությունը։

Բոլորը ձգտում էին բարեկեցիկ կյանք վարել, հարստանալ, իսկ դա կարելի է վերցնել բնություւնից։ Եվ մարդը սկսեց վերափոխել բնությունը։ Այստեղից էլ առաջացավ մարդ-բնություն հակասությունը։

Որոնք են մարդ-բնություն հակասության երկու հակադիր միտումները։

  1. Պահպանել բնությունը, նրա կենսաբազմազանությունը։
  2. Վերափոխել բնությունը մարդու համար հարմար տարբերակով։

Ի՞նչ պետք է անի մարդկային հասարակությունը հարատևելու և առաջադիմելու համար։

Մարդկային հասարակությունը հարատևելու և առաջադիմելու համար պետք է բնությունից վերցնի իրեն անհրաժեշտ բոլոր պարագաները, ուստի դրա համար պետք է արմատապես փոխվի բնությունը։ Ստացվում է, որ բնության պահպանությունը անհամատեղելի է մարդկային հասարակության զարգացման, տեխնալոգիայի առաջընթացի հետ։

Ջերմոցային էֆեկտ

Ջերմոցային էֆեկտը կապվում է մթնոլորտում մարդածին ազդեցությամբ ածխաթթու գազի ավելացման հետ, որի հետևանքով խախտվում է Լե Շատելյեի սկզբունքը։ 2000թ. աշխարհում այրվել է 15մլրդ տ պայմանական վառելանյութ, և օդը հարստացել է CO գազով։ Եթե դարի սկզբում CO2-ի բաղադրությունը օդում կազմում էր 0,029%, ապա դարակեսին հասավ 0,033%-ի, դարի վերջին՝ 0,04%-ի։

1970-ականներին Բուդիկոն ուսումնասիրեց ածխաթթու գազի ավելացման իրողությունը և պարզվեց, որ մեր մոլորակի երկրաբանական պատմության տարբեր փուլերում CO գազը մթնոլորտում տարբեր տոկոսային պարունակություն է ունեցել, դրա հետևանքով էլ կլիմայական փոփոխություններ են եղել: Ներկայումս տեղի է ունենում ջերմաստիճանի բարձրացում 10տարում 0,3 0 -ով, որը հղի է լուրջ վտանգներով։ Ենթադրվում է, որ 2025թ. ջերմաստիճանը կբարձրանա 2-2,5 % -ով: ՀՀ-ում նույնպես նկատվում է ջերմաստիճանի բարձրացում մթնոլորտային տեղումների նվազում շուրջ 10%-ի սահմաններում։

Կարևոր հիմնահարց է օզոնային թաղանթի պահպանության հիմնահարցը: Ստրատոսֆերայում օզոնային թաղանթը երկիրը պահպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Սակայն մարդը, արդյունաբերության գործունեությունը իր թափոններով՝ քայքայում է թթվածնի 3 ատոմների կազմը, Օ3»-ի քանակը մթնոլորտում պակասում է, որը վտանգավոր հետևանքներ է ունենալու ։

Արդյունաբերական և կենցաղային թափոնները բարձրանալով դեպի ստրատոսֆերա ռեակցիայի մեջ են մտնում օզոնի հետ: Ներկայումս շատ երկրներում արգելված է ֆրեոն օգտագործել, արգելվում է արդյունաբերական թափոններ բաց թողնել, որոնք քայքայում են օզոնային էկրանը։

Լանդշաֆտային թաղանթն ու նրա բաղադրիչները

Երկրաբանական հիմք

Սա լանդշաֆտային թաղանթի հիմքն է, որի վրա մենք ապրում ենք, և որի վրա էլ կատարվում են տարբեր աշխարհագրական երևույթները:

Հողային բաղադրիչ

Հողը լանդշաֆտագիտության մեջ, ինչպես նաև ՝ մարդու համար կարևոր նշանակություն ունի: Հողը միայն բնական ճանապարհով է առաջանում, արհեստականորեն հող ստեղծել հնարավոր չէ:

Ռելիեֆը որպես լանդշաֆտի բաղադրիչ

Ռելիեֆի մեջ շատ կարևոր է տեղի բարձրությունը, լեռնալանջերի թեքությունը, մասնատման խտությունն ու խորությունը և լանջերի կողմնադրությունը:

Կլիմայական բաղադրիչ

Կլիմայի հիմնական բաղադրիչներն են արեգակնային ճառագայթումը, օդային զանգվածները, խոնավությունը, ծովի մոտիկությունը, և այլն:

Ջրերը

Ջուրը շատ կարևոր նշանակություն ունի մարդկանց, կենդանիների և բույսերի համար: Եթե օվկիանոսներում, ծովերում, լճերում չկա ջրի շրջանառություն, ապա այդ օրգանական աշխարհն աղքատ է:

Կենսոլորտ

Երկրագնդի վրա կենսոլորտն ամենուրեք է: Կենսոլորտում կա բիոտա, հասկացությունը, որը բույսերի և կենդանիների միասնությունն է: Կենսոլորտը ամենից ինտենսիվ զարգացել է կարբոնի ժամանակաշրջանում:

Անթրոպոգեն բաղադրիչ

Այս բաղադրիչի կենտրոնում կանգնած է մարդը: Մարդը շատ վնասներ է հասցնում բնությանը, ոչնչացնում է անտառների 70%-ը, և շատ ռեսուրսներ է վատնում:

Լանդշաֆտագիտության ուսումնասիրման մեթոդները

  1. Ստացիոնար և կիսաստացիոնար մեթոդներ։ Երբ ուսումնասիրության համար կայան են հիմնում և տարիներ շարունակ ամեն օր մի քանի դիտարկումներ են կատարում և գրանցում տվյալները։
  2. Դաշտային հանույթի մեթոդ։ Կազմվում է արշավախումբ, մշակվում ծրագիր և դուրս գալիս դաշտ՝դիտումներ կատարելու և քարտեզագրելու համար։
  3. Փորձագիտական մեթոդ։ Այս մեթոդի համար անհրաժեշտ է արհեստականորեն ստեղծել ինչ-որ երևույթ։
  4. Լաբորատոր մեթոդ։ Դաշտում հավաքած նմուշները լաբորատորիայում ենթարկվում են ուսումնասիրման։
  5. Համեմատական մեթոդ։ Դրանով կարելի է համեմատություններ անել տարբել օբյեկտների միջև։
  6. Քարտեզագրման մեթոդ։ Սա տարածքի լանդշաֆտային պատկերի տեղադրումն է թղթի վրա։
  7. Երկրաինֆորմացիոն մեթոդ։ Լանդշաֆտագետը պետք է ինֆորմացիա հավաքի և դրանից եզրակացություններ անի։
  8. Նկարագրական մեթոդ։ Նկարագրությունը հին մեթոդ է, որը կարող է լինել զուտ գիտական մասնագիտական կամ էլ ընդհանուր՝ ընթերցող լայն հասարակությանը մատչելի լեզվով դարձնելու համար։
  9. Երկրաինֆորմացիոն մեթոդ։ Ինֆորմացիայի կուտակումն ու դրանից եզրակացությունն անելն է։
  10. Գծանկարչական մեթոդ։ Գծագրերի, բլոկ֊դիագրամների, նկարների միջոցով առարկայի, երևույթի վերաբերյալ պատկերացումներ տալն է։
  11. Վերադրման մեթոդ։ Այս մեթոդի էությունն այն է, որ տարբեր ուղղություններով կատարված ուսումնասիրությունների արդյունքները համադրվում են։
  12. Երկրաֆիզիկական մեթոդ։ Սա այն մեթոդն է, որն օգտագործում է լանդշաֆտների երկրաֆիզիկան։
  13. Երկրաքիմիական մեթոդ։ Լանդշաֆտային ուսումնասիրությունները պետք է պարզեն, թե ինչու կենսաբանական պրոցեսները այս կամ այն հատվածում ինտենսիվ են արտահայտված, կամ՝ հակառակը։ Դրանք կապվում են այդ տարածքներում քիմիական տարբեր միացությունների ու տարրերի ավելցուկի կամ պակասորդի հետ։
  14. Հնէալանդշաֆտագիտական մեթոդ։ Այս մեթոդով պարզում են, թե երկրաբանական տարբեր ժամանակաշրջաններում լանդշաֆտի զարգացումը ինչ առանձնահատկություններ է ունեցել, թե ինչ ուղղությամբ է ընթանում և կանխատեսվում է ապագան։
  15. Քանակական մեթոդ։ Այս մեթոդը թվականորեն արտահայտում է նյութերի և երևույթների մեծությունը, քանակը։ Քանակական տվյալները մշակելով՝ ստանում են չափողականություն չունեցող գործակիցներ, ինդեքսներ։
  16. Մաթեմատիկական մեթոդ։ Այս մեթոդի էությունն այն է, որ բնական երևույթների հաշվարկումները կատարվում են մաթեմատիկական, հաճախ բարդ օրենքների ու բանաձևերի օգնությամբ։
  17. Մոդելավորման մեթոդ։ Մոդելավորումը այն պրոցեսն է, երբ արհեստական եղանակով ստեղծվում է երևույթների կամ առարկայի նմանակը՝ ուսումնասիրելու նպատակով։
  18. Հաշվեկշռային մեթոդ։ Հաշվեկշիռ նշանակում է նյութական համակարգում մուտք և ելք կատարող տարրերի փոխհարաբերություններ։ Լանդշաֆտագիտությունը ուսումնասիրելով հաշվեկշիռը՝ կարող է կանխատեսումներ կատարել և միջոցառումներ մշակել նորմալ վիճակի բերելու։
  19. Վիճագրական մեթոդ։ Սա նշանակում է երևույթների, հատկապես քանակական արտահայտությունների վերլուծություն, որը հենվում է հավանականության տեսության մեթոդների կիրառման մեջ։

Լանդշաֆտագիտություն

Նյութ՝ Լանդշաֆտագիտություն 

Թեմա 1

  1. Կարդալ նյութի 2-3 էջի Դասախոսություն 1-ը: Պատասխանել հետևյալ հարցերին՝

Ինչ է ուսումնասիրում լանդշաֆտագիտությունը:

Լանդշաֆտագիտությունը ֆիզիկական աշխարհագրության մի բաժինն է, որն ուսումնասիրում է աշխարհագրական լանդշաֆտը, այսինքն բնությունն է նրա ուսումնասիրման օբյեկտը՝ բնական տարածքային համալիրը իր բոլոր բաղադրիչներով: Օր.՝ երկրաբանական հիմք, ապարներ, ռելիեֆ, կլիմա, ջրեր, հողաբուսական ծածկույթ և այլն:

Որոնք են լանդշաֆտագիտության խնդիրները:

Լանդշաֆտագիտության խնդիրն է երկիրը դիտել որպես մի բարդ, բազմաթիվ գործոններով հյուսված համակարգ, այն ճանաչել բազմակողմանիորեն, որպեսզի ոչ մի բաց տեղ չմնա, հնարավոր լինի լանդշաֆտը օպտիմացնել և այն դարձնել առավելագույնս արդյունավետ: Հայտնի են բազմաթիվ օրինակներ, երբ մարդը ներգործել է լանդշաֆտի վրա առանց խորապես ճանաչելու նրա բոլոր բաղադրիչների հատկանիշները:

Ինչ է լանդշաֆտը:

«Լանդշաֆտ» բառը գերմանական է, որ նշանակում է տեղամաս, բնապատկեր Երկրի վրա՝ մեր շրջապատում: Մինչև 20-րդ դարը այն օգտագործվում էր հենց այդ իմաստով: Օր.՝ լճային լանդշաֆտ, անապատային լանդշաֆտ, մորենային լանդշաֆտ և այլն: