Архив рубрики: Բնագիտատեխնիական ստուգատես

Բնագիտատեխնիկական ստուգատես 2022

Ես այս նախագիծում կպատրաստեմ բուրավետ մոմեր: Բուրավետ մոմը ներդաշնակության և հանգստության յուրահատուկ մթնոլորտ ստեղծելու ամենահարմար եղանակն է: Տարբեր բույրերով մոմերը տարբեր ազդետություն ունեն մարդու վրա․ Օրինակ ՝

ԿԻՏՐՈՆ։ Կիտրոնը իմունիտետի բնական ուժեղացուցիչն է, որն օգնում է թեթեւացնել գլխացավը, արագ բարձրացնում է տրամադրությունը։ Վառ, դառը եւ առույգացնող բույրը դրդում է ստեղծագործելու եւ ակտիվ գործունեության։

ԵՂԵՎՆԻ։ Եղեւնու բույրն ասոցացվում է ձմեռային տոների անհոգության հետ, սակայն նաեւ սթրեսի դեմ պայքարի լավագույն օգնականն է։

ԱՆԱՆՈՒԽ։ Այս բույսի բույրը ելույթների հետ կապ ունեցողների համար լավագույն միջոցն է։ Էներգետիկայի առումով այս բույրը նպաստում է թարմանալուն, կենսական ուժերի վերականգնմանը։ Անանուխն օգնում է հաղթահարել հոգեբանական հյուծվածությունը, երկարաժամկետ լարվածության հետեւանքները, ինչպես նաեւ նպաստում է մարդկանց հետ փոխըմբռնմանը։

ՊԵՏԻՏԳՐԵՅՆ։ Պետիտգրեյնը օգնում է նյարդային հյուծվածության, տխրության եւ միայնության դեմ թերապիայի համար։ Նրա բույրը հեռացնում է գերհոգնածության, հոգնածության, ծանրության զգացումը՝ ներուժով եւ էներգիայով լցնելով։

Նպատակ ՝

Ստանալ միքանի բուրավետ մոմեր և փորձակել դրանք: Մարդիկ կարողեն օգտագործել դրանք որպեսզի բարձրացնեն իրենց տրամադրությունը։ Հնուց հայտնի է որ հոտերը ակտիվորեն ներազդում են մարդու ենթագիտակցության վրա առաջացնելով զգացմունքների մի ողջ ալիք:

Ընթացք ՝

Բուրավետ մոմի համար մեզ հարկավոր է ՝ մոմեր, բրդյա թելեր, կիտրոն և երկու բաժակ, որի մեջ լցնելու ենք մեր պատրաստած մոմերը և մի քանի գործիքներ ընթացքում:

Տեսանյութի հղումը։