Архив рубрики: Էկոլոգիա

Ֆիզիկա և Էկոլոգիա առարկաների հաշվետվություն

Տարվա ընթացքում մենք Էկոլոգիայից բավականին շատ նախագծեր ենք կատարել, տարբեր ուսումնասիրություններ ենք արել։ Էկոլոգիա առարկայի ժամանակ մենք շատ կարևոր տեղեկություններ ենք ստացել և բացի այդ հմտություններ ենք ձեռք բերել օրինակ, թե ինչպես կարելի է ստուգել ջրի մաքրությունը բնության մեջ, կամ ինչ է իրենից ներկայացնում ԳՄՕ-ն և արդյոք այն վտանգավոր է առողջության համար։ Ներքևում կարող եք մանրամասն ծանոթանալ այն բոլոր աշխատանքների որոնք ես կատարել եմ այս ամբողջ տարվա ընթացքում երկու առարկաներից։

Էկոլոգիա

Իմ սիրած վնասակար ուտելիքը

Թունավոր թափոններ

Աղբահանության խնդիրը երևանում

Ինչ՞ է ԳՄՕ-ն, արդյոք դա վնասակար է թե՞ ոչ

Սննդային թունավորման տեսակներն ու ախտանիշները

Էներգիայի այլընտրաքային աղբյուրներ։ Իմ կարծիքով որ էներգիայի աղբյուրը պետք է օգտագործվի հայաստանում

Էկո համակարգ, ինչ է էկո համակարգը, ինչ դեր է այն խաղում երկրագունդ մոլորակի վրա։

Կիոտոյի արձանագրությունը

Շրթներկ

ՀՀ կարմիր գիրքը: Հատուկ պահպանման տարածքներ

Երրորդ ուսումնական շրջանի ընթացքում կատարված անհատական նախգծեր՝

ՀՀ խոտաբույսերը, դրանց բուժիչ հատկությունները։ Հայկական խոհանոցում օգտագործվող խոտաբույսերը։

Աղբի տեսակավորում, անթափոն կենցաղ

Էկոլոգիական գյուտ

Ֆիզիկա

Նյութական կետ, մեխանիկական շարժում, հետագիծ, անցած ճանապարհ, տեղափոխություն, արագություն։

Արագություն, իմպուլս։ Իմպուլսի պահպահման օրենքը։

Ուժ, բնության ուժերը։

Տնային աշխատանք—2․1․14 — 2․1․22

Տնային աշխատանք—3․1․12 — 3․1․26

Էկոլոգիական գյուտ

Համացանցից գտնել Էկոլոգիական գյուտ, որը թույլ է տվել պահպանել շրջակա միջավայրը կամ կանխել դրա աղտոտումը։

Էլեկտրական մեքենաներ

Էլեկտրական մեքենաների մասնաբաժինը ավտոմոբիլային արդյունաբերության մեջ տարեցտարի աճում է։ Արդյո՞ք Էլեկտրական մեքենան կփոխի ձեր ապրելակերպը: Միանշանակ այո: 
Նախ և առաջ, դուք կխնայեք մեքենայի լիցքավորման արժեքը, իսկ երբեմն էլ այն լրիվ անվճար կդառնա, երբ դուք օգտվեք հանրային լիցքավորման կայաններից կամ ձեր սեփական EV լիցքավորիչը տեղադրեք տանը: Ձեր մեքենան տանը կարող եք լիցքավորել գիշերային ժամերին, երբ էլեկտրականության գինն ավելի ցածր է: Կարող եք նաև տանը տեղադրել արևային համակարգ։ Արևային վահանակների օգնությամբ ցերեկային ժամերին արևի լույսից ստացված էներգիան պահպանվում է մարտկոցում, որը դուք կարող եք օգտագործել ձեր հայեցողութամբ նույնիսկ գիշերային ժամերին։

Էլեկտրական մեքենաների մեկ այլ առավելությունը վերջինիս ազդեցությունն է շրջակա միջավայրի վրա՝ ավելի քիչ ջերմոցային գազեր և օդի աղտոտվածություն, նվազագույն արտանետումներ և քիչ աղմուկ։

Էլեկտրական տրանսպորտային միջոցներն ավելի քիչ ծախսատար են, քանի որ սովորաբար տեխնիկական և տեխզննման ծախերը նվազագույն են: Բացի այդ, մեքենաները լիցքավորելու համար էլեկտրաէներգիան ստացվում է արևից, ինչը նշանակում է, որ մեքենայի լիցքավորման գինը նույնպես հասնում է նվազագույնի:

Էլեկտրական մեքենաների ամենօրյա օգտագործման դեպքում շաբաթը մեկից երկու լիցքավորումը լրիվ բավական է: EV մեքենաները հարմար են նաև երկար ճանապարհային ուղևորությունների ժամանակ։ Էլեկտրական մեքենաները մեկ լիցքավորումով կարելի է վարել 80-160 կմ, իսկ Tesla ավտոմեքենաները՝ մինչև 645 կմ։ Այնպես որ երկար ճանապարհ գնալիս անհանգստանալու կարիք չկա:

Խմելու ծովային ջուր

1920-ին, երբ ընդամենը քսան տարեկան էր, Մարիա Թելկեսը հորինեց արևային թորման մի համակարգ, որը կարող է ծովի ջուրը սարգել խմելու: Համակարգը նախատեսում էր աղի ջուրը լցնել թափանցիկ ապակե թերթիկով ծածկված հատուկ տարայի մեջ, որը պետք է ենթարկվեր արևին, ուստի արևի ճառագայթները կարող էին իրականացնել իր մաքրած ջուրը: Իտալացի շրջանավարտ ուսանող Գաբրիելե Դիմանտին նույնպես արտոնագրել է նմանատիպ համակարգը, որը կոչվում է արևային աղազերծում: Այս սարքը կարող է առաջացնել մոտ 5 լիտր թարմ ջուր օրական: Համակարգը կոչվում է Eliodomestico և նման է մոկա սուրճի մեքենայի գլխավերևում, որտեղ վերին մասը լցված է աղով ջրով, որը արևային էներգիայով գոլորշիանում է և վառարանի հատակին մղվում է կոնդենսատորի միջոցով, որից հետո հավաքվի ափսեի միջոցով:

Մի քանի ընտանիքներ, հատկապես խնդիրներ ունեցող երկրների համար, այնուհետև նրանք կարող են մուտք ունենալ քաղցրահամ ջուր, որտեղ նախկինում հնարավոր չէր: Վերջապես, Նիդեռլանդների Դելֆի համալսարանը, հաջողության է հասել նման մտադրությամբ: Ամեն ինչ հիմնված է հողմաղացների տեխնոլոգիայի վրա: Գործնականում հավաքեք ծովային ջուրը և 60 բար ճնշում գործադրելով թողարկելով աղը ջուրը խմելով: Միգուցե մի օր աշխարհում խմելու ջրի հետ կապված այլևս խնդիրներ չլինեն:

Աղբի տեսակավորում, անթափոն կենցաղ

Կատարել հետազոտական աշխատանք հետեվյալ թեմաների շուրջ՝

1. Իջնել իմ բնակության վայրի մոտ, շրջայց կատարել, դիտարկել թե որտեղ է գտնվում մոտակա աղբամանը, արդյոք կա դրված աղբի տեսակավորման համար նախատեսված աղբամաններ: Լուսանկարել աղբամանը և շրջակա տարածքը:

2. Ծանոթանալ արդյոք շենքում կամ հարևանների միջև կա լիազոր անձ, որը պատասխանատվություն է կրում շենքի կամ տարածքի տեխնիկական ապահովության համար, ով կարող է կազմակերպել հարևանների հետ հանդիպում և զրուցել աղբի տեսակավորման մասին:

3. Գրել թե ինչպես է կազմակերպված աղբի տեսակավորումը ձեր տանը՝ արդյոք տեսակավորվում է աղբը ձեր տանը:

4. Եթե աղբը տեսակավորվում է ապա նկարագրել թե ինչպես:

5. Մեկ ամսվա ընթացքում զբոսնել համայնքի տարածքում և հաշվել, հաշվառել հասցեներով, թե քանի աղբի տեսակավորման կետ կա ձեր համայնքում:

—————————————————————————————————

Ես բնակվում եմ Հարավ-Արևմտյան թաղամասում: Իմ բնակության վայրի մոտակա աղբամանը գտնվում է շենքի հետնամասում և դա տեսակավորման համար նախատեսված աղբաման չէ:
Մեր թաղամասում մաքրությունը բավականին լավ վիճակում է, միակ խնդիրը որոշ բնակիչներ են, որոնք միգուցե տեղյակ չեն, որ աղբի տեղը աղբամանն է: Աղբի տեսակավորման համար նախատեսված աղբամաններ հիմնականում տեսա քոլեջի տարածքում, մնացածը սովորական աղբամաններ էին:
Մեր տանը աղբը տեսակավորվում է, սակայն ոչ միշտ է, որ պլաստիկե շշերով կամ տարրաներով ենք գնում սնունդը: Փորձում ենք թթվասեր, մածուն և այլ պահածոներ գնել ապակյա ամաններով, որը հետո հիմնականում օգտագործում ենք։

ՀՀ խոտաբույսերը, դրանց բուժիչ հատկությունները։ Հայկական խոհանոցում օգտագործվող խոտաբույսերը։

Նախագիծ ՝

Հայկական խոտաբույսերի ուսումնասիրություն։

Նպատակը ՝

Հայաստանի Հանրապետության տարածքում աճում են բազմաթիվ խոտաբույսեր որոնցից մեծ մասը հանդիսանում են բուժիչ խոտաբույսեր, որոնք ունեն տարբեր հիվանդությունների կանխարգելման հատկություններ բացի այդ դեռ հնուց հայտնի է որ խոտաբույսերը բուժել են տարբեր հիվանդություններ և հանդիսացել են հայկական խոհանոցի անբաժանելի մասը։

Ժամկետ ՝ 01․02—28․02․2022

Ընթացքը ՝

1․ Օգտվելով համացանցից դուրս բերել առնվազն 10 խոտաբույսի անվանում։

2․ Տեղադրել յուրաքանչյուր խոտաբույսի լուսանկարը և այդ խոտաբույսի օգտակար հատկությունները բլոգի մեջ։

3․ Զրուցելով ընտանիքի անդամների հետ պարզել թե ինչ խոտաբույս է օգտագործվում ձեր տանը, ձեր արմատներին բնորոշ խոհանոցում։

4․ Տեղադրել խոտերից պատրաստված այդ ուտեստի բաղադրատոմսը բլոգում։

Արդյունքները ՝

Անթառամ

Անթառամն ունի հակաբորբոքային հատկություն, որն օգտագործվում է լյարդի, լեղապարկի, միզապարկի, աղիների բուժման պրակտիկայում: Ճնշում է ստաֆիլոկոկերի և ստրեպտակոկերի աճը, օգնում է սրտխառնոցների և փսխումների ժամանակ: Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է գաստրիտների, փորկապության, կոլիտների և այլ դեպքերում:Ունի միջատասպան հատկություն, օգտագործվում է բնակարաններում ցեցի դեմ:

—————————————————————————————————

Անանուխ

Անանուխը կամ նանան լայնորեն կիրառվում է բժշկության մեջ  և օգտագործվում է ոչ միայն բուսահումքը, այլ նաև նրանից ստացվող եթերայուղերը: Այն ունի հակաբորբոքային հատկություն, օգտագործվում է մրսածության դեմ, ինչպես նաև ցավազրկող: Նանան շատ օգտակար է ստամոքսի և լյարդի համար: Անանուխը, հենց ինքը ժողովրդի կողմից ճանաչված (դաղձը, նանա) լայնորեն կիրառվում է ներքին արյունահոսության, գլխացավի, աղեստամոքսային հիվանդությունների, արյունատար անոթների լայնացման, ախորժակի բարելավման, աղիների գործունեության լավացման համար: Անանուխի թեյը բարելավում է մարսողությունը, կանխում սրտխառնոցը, նպաստում լեղարտադրմանը: Անանուխի կանաչ տերևները շատ օգտակար են այրվածքների և վերքերի համար, այն կարելի է դնել գրծվածքե կտորի մեջ և կապել վնասված մակերեսի վրա:

—————————————————————————————————

Առյուծագի

Առյուծագինը տարածված է նախալեռնային և անտառային գոտիներում. Գեղարքունիքում, Կոտայքում, Լոռիում։ Աճում է դաշտերում, անտառներում, ճամփեզրերում։
Բույսը պարունակում է օրգանական թթուներ (խնձորի, գինու, կիտրոնի) ասկորբինաթթվի հետքեր, A, E, C վիտամիններ, ֆլավոնոիդներ, եթերայուղ, դաբաղանյութեր, շաքարանյութեր, օճառանյութեր, բույսին բնորոշ գլյուկոզիդներ և ալկալոիդներ, նաև այլ օգտակար միկրո և մակրոտարրեր։ Առյուծագու հումքից ստացված պատրաստուկներն իջեցնում են զարկերակային ճնշումը և դանդաղեցնում սրտամկանի կրճատումների ռիթմը։ Խորհուրդ է տրվում որպես հանգստացնող միջոց` նյարդային գրգռվածության, անքնության, հիստերիայի, սիրտ-անոթային համակարգի նևրոզի, հիպերտոնիկ հիվանդության նախնական փուլի, ստենոկարդիայի, կարդիոսկլերոզի, միոկարդիտի, սրտի արատների, սրտխփոցների, գլխուղեղի կոնտուզիայի դեպքում։

—————————————————————————————————

Դեղատնային երիցուկ

Դեղատնային երիցուկն ամենահայտնի դեղաբույսերից մեկն է, որի օգտակար հատկությունները լայն կիրառություն են գտել բժշկության և կոսմետոլոգիայի մեջ։ Երիցուկը հնուց օգտագործվում է բազմաթիվ հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար: Գոյություն ունեն մոտ 20 տեսակի երիցուկներ, որոնց թվում առավել հայտնի է դեղատնային երիցուկը: Սովորաբար թուրմերի պատրաստման համար հենց դրա ծաղիկներն  են օգտագործում։ Դրանց մեջ առկա է արժեքավոր միացությունների առավելագույն կոնցենտրացիան: Երիցուկն ունի հանգստացնող ազդեցություն, ինչն օգնում է հաղթահարել անհանգստությունն ու սթրեսը, օգտագործվում է դեպրեսիայի բուժման ժամանակ: Այն կարգավորում է սրտի ռիթմը, արյան շրջանառությունն ու խթանում է ուղեղի գործունեությունը: Երիցուկը կարգավորում է մարսողական համակարգը, կանխում է բորբոքային գործընթացը:

—————————————————————————————————

Ավելուկ

Այս բուժիչ բույսը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա, ուստի մեծ կիրառություն ունի ժողովրդական բժշկության մեջ: Ավելուկը պարունակում է C, B1, K վիտամիններ, կարոտին, եթերայուղեր, օրգանական թթուներ և հանքային նյութեր: Մեծ քանակության դեպքում ավելուկը գործում է որպես լուծողական, իսկ փոքր չափաբաժնով հակառակ ազդեցությունն է ունենում: Ցածր թթվայնությամբ գաստրիտի դեպքում այն խթանում է ստամոքսահյութի առաջացումը, լավացնում մարսողությունը: Ավելուկի հյութը փոքր չափաբաժիններով կարող է կիրառվել որպես լեղամուղ: Ժողովրդական բժշկության մեջ ավելուկի արմատներից և տերևներից պատրաստված թուրմը կիրառվում է որպես արյունը վերականգնող, հակաբորբոքային միջոց:

—————————————————————————————————

Սպանախ

Սպանախի օգտակար հատկությունները ապահովում են աչքերի լավ տեսողությունը, արյան նորմալ ճնշումը, մկանների ամրությունը, հղի կանանց մոտ՝ պտղի նորմալ զարգացումը, մաշկի պաշտպանվածությունը, նյարդային համակարգի  առողջությունը, ոսկորների հանքայնացումը, կանխում է տարիքի հետ առաջացող մակուլադեգեներացիան, կատարակտը, աթերոսկլերոզը, սրտի ինֆարկտը, ունի հակաքաղցկեղային և հակախոցային հատկություններ: Սպանախը պարունակում է բազմաթիվ վիտամիններ, ինչպես նաև հարուստ է հանքանյութերով` կալիում, մանգան, ցինկ, մագնեզիում, երկաթ, կալցիում, վիտամիններով, գունանյութերով և ֆիտոսննդարար նյութերով: 

—————————————————————————————————

Մասրենի

Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են պտուղները, որոշ չափով, նաև ծաղիկները, տերևները, կեղևը և արմատը։ Մասրենու պտուղները հիանալի հակաբորբոքիչ միջոց են։ Ավիցեննան մասրենու տերևները օգտագործել է քթի արյունահոսության ժամանակ, իսկ ծաղիկների հյութը՝ հարբուխի դեպքում։ Մասրենու պտուղներից պատրաստում են մուրաբա, հյութ, վիտամինային օշարակ։ Ջրագոլորշային թորման եղանակով ծաղիկներից ստացվում է հատուկ յուղ, որը լայն կիրառություն ունի բժշկության մեջ։

—————————————————————————————————

Եղեսպակ

Եղեսպակը շատ օգտակար բույս է։ Դեռևս մանկության տարիներից մենք եղեսպակն օգտագործում ենք հազը և կոկորդի ցավը բուժելու նպատակով։ Բայց իրականում այս բուսատեսակն օգնում է նաև հարթ, տափակ որովայն ունենալ։ Եղեսպակը միջերկրածովյան ծագում ունեցող բույս է, անանուխի ազգակիցներից։ Եղեսպակի տերևները կանաչ գույնի են, օվալաձև, իսկ ծաղիկները՝ կարմիր, վարդագույն և սպիտակ։ Հնագույն ժամանակներից այն օգտագործում են՝ որպես դեղաբույս։  Եղեսպակը կարելի է տարբեր կերպ օգտագործել։ Նրա գործածության ոլորտները տարածվում են խոհարարական արվեստից՝ մինչև կոսմետոլոգիա։ Շնորհիվ նրա բույրի՝ եղեսպակը հաճախ օգտագործվում է լոսյոնների և քսուքների, ինչպես նաև՝ մազերի խնամքի միջոցների բաղադրության մեջ։

—————————————————————————————————

Եղերդակ

Եղերդակ կամ ճարճատուկ կոչվող բույսի արմատը պարունակում է մինչև 60% ինուլին, 10-20% մրգաշաքար, գլիկոզիդ ինտիբին, ինչպես նաև կարոտին, B խմբի վիտամիններ (B1,B2, B3), վիտամին С, А, Е, մակրո և միկրոտարրեր՝ նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, երկաթ և այլն, օրգանական թթուներ, դաբաղանյութեր, պեկտին, սպիտակուցներ, խեժեր և այլն: Առավել արժեքավոր բաղադրիչը՝ ինուլինը, նյութ է, որը նպաստում է մարսողական համակարգի աշխատանքի և նյութափոխանակության կարգավորմանը, արյան մեջ կարգավորում է շաքարի մակարդակը, ինչը թեթևացնում է շաքարային դիաբետով հիվանդների վիճակը:

—————————————————————————————————

Եղինջ երկտուն

Եզինջը որպես դեղաբույս հնուց ի վեր հայտնի է մարդկությանը։ Դեռևս Դիոսկորիդը և Պլինիոսը նշել են նրա արյունահոսությունը դադարեցնող հատկության մասին։ Ավիցեննան բույսի տերևներն ու սերմերը օգտագործել է գլխուղեղի ախտահարումների, քթային արյունահոսության, ատամների հիվանդության, բրոնխիալ ասթմայի, պլևրիտների և շնչուղիների բորբոքումների ժամանակ, հաճախ եղինջը զուգակցելով մեղրի և որոշ դեղաբույսերի հետ։ Փչացած ատամը հանելու համար Ամիրդովլաթն առաջարկում է բույսի սերմերը ծեծած վիճակում խառնել սև ձյութի հետ և դնել ատամին, իսկ տերևների եփուկը կամ տերևափոշին օգտագործել է բորբոքային ուռուցքները, քթային արյունահոսությունը, արյունային լուծը, պլևրիտները, թոքային հիվանդությունները, փորի բփնածությունը, արգանդի արտանկվածությունը բուժելու համար։

—————————————————————————————————

Բռնչի

Բռնչին խոշոր թուփ է, բարձրությունը՝ մինչև 3, 5 մ, կեղևը՝ գորշ ճեղքվածքներով։ Տերևները հակադիր են, եռաբլթակ կամ ամբողջական, ատամնաեզր։ Ծաղկաբույլը վահանանման կիսահովանոց է, ծաղիկները՝ սպիտակ կամ վարդասպիտակագույն։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը միաբուն, միասերմ կորիզապտուղ է։ Կեղևը պարունակում է աղաղանյութեր, թթուներ, խեժեր, կորիզը՝ ճարպայուղեր, պտուղը՝ փոխակերպվող շաքարներ, թթուներ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող միջոց։ Բնափայտը շատ ամուր է, օգտագործվում է մանր գործիքներ և ձեռնափայտեր պատրաստելու համար։

—————————————————————————————————

Բաղադրատոմս

Ավելուկը վայրի բույս է, որը հայերն օգտագործում են ապուրների և աղցանների պատրաստման համար: Հաճախ հայերն այն «բանջար» են անվանում: Ունի յուրահատուկ դառնահամ, լայնորեն կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների բուժման համար: Ավելուկը հավաքում են գարնանը և մշակում ձմռան համար` հյուսերի տեսքով: Պահում են ամբողջ ձմեռ քաթանե պարկում:

Պատրաստման եղանակը՝
ավելուկ (չոր) — 75 գր
սիսեռ — 20 գր
կարտոֆիլ — 100 գր
սոխ — 25 գր
բուսայուղ — 20 գր
ալյուր — 3 գր
աղը` ըստ ճաշակի

Չոր ավելուկը լվանալ տաք ջրով, խոշոր կտորների բաժանել, դնել աղ արած ջրով կաթսայի մեջ և խաշել մինչև կիսաեփ լինելը: Ավելացնել նախապես խաշած սիսեռը, քառակուսիներով կտրատված կարտոֆիլը, մանր կտրատված սոխեռածն ալյուրով և շարունակել եփել մինչև պատրաստ լինելը: Ըստ ճաշակի ավելացնել մանրացրած սխտոր: 

суп из авелука

ՀՀ կարմիր գիրքը: Հատուկ պահպանման տարածքներ

Ներկայացնել ՀՀ Կարմիր գրքի մասին տեղեկություններ:
Հայաստանի կարմիր գիրքը դա բուսական և կենդանական աշխարհների հազվագյուտ, անհետացած ու անհետացող, կրճատվող, անորոշ տեսակների հաշվառման գիրք, որը փաստացի տվյալներ է պարունակում դրանց կենսաբանության, թվաքանակի, տարածման վայրերի, ձևաբանության վերաբերյալ։2010 թվականին հրատարակված Կարմիր գրքում ընդգրկված է 308 տեսակի կենդանի։ Բույսերից ընդգրկված է 452 բուսատեսակ և 40 սնկերի նկարագրություններ և 223 առանձին մտահոգիչ կարգավիճակով բուսատեսակներ։
Հայաստանի տարածքի բույսերի ու կենդանիների որոշ տեսակներ (հայկական արոսենի, արարատյան և ուրարտական ցորեններ, Վավիլովի տարեկան, հայկական լեռնատափաստանային իժ, գանգրափետուր հավալուսն, հովազ) գրանցվել են նաև Բնության պահպանության միջազգային Կարմիր գրքում։

Ինչ գիտեք Կովկասյան ընձառյուծի մասին:
Հովազառյուծի ամենամեծ տեսակներից որև է մեկն է։ Ընձառյուծները չափահաս է լինում 3-ից 4 տարեկանում։ Չափահաս Արու ընձառյուծների քաշը կազմում է 46-ից 50—100 կգ, իսկ ամենախոշորների քաշը մինչև 110—111 կգ, իսկ արուների բարձրությունը կազմում 65—85 սմ միջինը 75 սմ, իսկ երկարությունը 1,8-ից մինչև 2,71 մետր, էգերի քաշը կազմում 30—77 կգ է, նրանց բարձրությունը 56—72 սմ, երկարությունը կազմում է 1,5—2,2 մետրի։ Ընձառյուծները կարող են զարգացնել վազելով առավելագույնը մինչև 90 կմ/ժ արագություն։ Հայաստանում զբոսնող կամ բնակվող ընձառյուծների զանգվածը լինում է 46—80-83 կգ, իսկ էգ առանձյակների քաշը իսկ 30—63 կգ հովազի բացարձակ քաշային տիրույթներում։
Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Ինչով է զբաղվում WWF կազմակերպությունը: Ներկայացնել բլոգում հակիրճ միայն ձեր բառերով:
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որն աշխատում է շրջակա միջավայրի պահպանման, հետազոտության և վերականգնման հետ կապված ոլորտներում: Ամենամեծ անկախ միջազգային բնապահպանական կազմակերպություններից մեկը, որը միավորում է շուրջ 5 միլիոն մշտական ​​աջակիցներ: WWF-ի առաքելությունն է կանխել մոլորակի բնական միջավայրի աճող դեգրադացումը և հասնել մարդու և բնության ներդաշնակության: Հիմնական նպատակը Երկրի կենսաբանական բազմազանության պահպանումն է։

Նաև մի քանի հետաքրքրի տեսահոլովակներ եմ գտել այս թեմայի շուրջ՝

Այս տեսահոլովակում մանրամասնում է որոշ կենդանիների մասին՝

Քննական հարցաշար

1․Ինչ է ԳՄՕ-ն

2․Հայաստանի ՀՀ կարմիր գիրքը

3․Առաջին օգնություն, սննդայի թունավորումների ժամանակ

4․Սննդային թունավորումների տեսակներ

5․Կովկասյան ընձառյուծ

6․Ինչով է զբաղվում WWF կազմակերպությունը

7․Պատասխանել Home ֆիլմից հարցեր ՝

1․Քանի տոկոս ընձուխտներ են մնացել կենիայում վերջին 30 տարվա ընթացքում․

2․Որ երկրում է գտնվում ամենա աղտոտված մայրաքաղաքը․

3․Ինչու է անհետանում Չադ լիճը․

8․Ջրի քիմիական բանաձևը, ինչպես ստուգել ջուրը կենցաղային պայմաներում և ինչպես ստուգել ջուրը բնության մեջ

9․Կիոտոյի արձանագրություները

Շրթներկ

Շրթներկը ամենատարածված օգտագործվող կոսմետիկական արտադրանքներից մեկն է, եւ դրա արտադրության համար պահանջվում են մի շարք քիմիական նյութեր: Ընտրելով այդ բաղադրիչների ուշադիր մտածել է ապահովել ցանկալի գույնը, փայլ եւ uncompressibility. Մի գավազան շրթնաներկ պարունակում է մի քանի հարյուր տարբեր քիմիական միացությունների, բայց կան մի քանի նյութեր եւ միացություններ, որոնք ներառում են անհրաժեշտ.

Շրթներկի միջին կազմը ներկայացված է նկարում, սակայն, ճիշտն ասած, այն կարող է շատ տարբեր լինել շրթներկից շրթնաներկ: Սակայն, որպես կանոն, մոմեր եւ յուղեր կազմում են հիմնական մասը կազմի շրթնաներկ. Մոմեր են, թերեւս, առավել կարեւոր է, քանի որ նրանք շատ կարեւոր է կառուցվածքի եւ ձեւի շրթնաներկ. Դուք կարող եք օգտագործել մի շարք տարբեր բնական մեղրամոմ, որի հիմնական բաղադրիչը, որպես կանոն, մեղրամոմ. Մեղրամոմ բաղկացած է մոտ 300 տարբեր քիմիական միացությունների; հիմնական միացություններ են եթերների, որոնք կազմում են մոտ 70 % կազմի. Մնացած 30% միացությունների ներառում օրգանական թթուներ եւ ածխաջրածինների.

Մեկ այլ տեսակ օգտագործվող մոմ է carnaubian մոմ ստացված Բրազիլիայի ափի Carnaub, որը գտնվում է ջերմաստիճանի մոտավորապես 87C ունի ամենաբարձր Հայտնի հալման ջերմաստիճանը ցանկացած մեղրամոմ. Դրա ընդգրկումը կարող է տալ շրթնաներկ բավականին օգտակար բնութագիր չի հալեցնում է արեւի հետեւանքով ցածր հալեցման ջերմաստիճանների որոշ այլ օգտագործվող մոմերով. Բացի մեղրամոմից, այս այլ մոմերը կարող են ներառել Կանդելիլի մոմը, որը ստացվել է Մեքսիկայի Candelilli թփից եւ lanolin-ը, Wax-ը, որը մեկուսացված է բրդյա կենդանիների երկաթով: Չնայած նրանք հիմնականում ապահովում են շրթներկի կառուցվածքը, այդ մոմերը կարող են նաեւ այլ օգտակար հատկություններ տալ, նրանք կարող են հանդես գալ որպես էմուլգատորներ, օգնելով կապել այլ բաղադրիչները, ինչպես նաեւ կարող են փայլել շրթներկի կիրառման ժամանակ:

Բացի մոմերից, շրթներկի եւս մեկ կարեւոր բաղադրիչ է յուղը: Առավել հաճախ օգտագործվում է հնդյուղ, որը հաճախ կարող է լինել ամենամեծ տոկոսը շրթնաներկ, բայց կարող է օգտագործվել նաեւ այլ, ինչպիսիք են ձիթապտղի յուղի եւ հանքային. Յուղերը տալիս են մաշկը փափկացնող կամ փափկեցնող հատկություններ. Նրանք նաեւ հեշտացնում են շրթներկի կիրառումը եւ փայլեցնում: Բացի այդ, նրանք հանդես են գալիս որպես լուծիչներ համար լուծելի ներկանյութեր, որոնք օգտագործվում են շրթնաներկ, կամ ցրել գործակալները ցանկացած չլուծվող ԳՈՒՆԱՆՅՈՒԹԵՐԻ.

Գունանյութեր եւ ներկանյութեր, թեեւ դրանք կազմում են ընդամենը մի փոքր մասն է կազմի շրթնաներկ, անշուշտ, առավել կարեւոր է, քանի որ նրանք տալիս են գույնը շրթնաներկ. Պիգմենտները ներկված միացություններ են, որոնք չլուծվող են, իսկ ներկանյութերը հաճախ կամ հեղուկ են, կամ լուծելի: Մեթոդը, որ նրանք ապահովում են գույնը, կարող է նաեւ տարբեր լինել. Կարմին կարմիր, որը նաեւ հայտնի է որպես կարմին թթու, տարածված կարմիր պիգմենտ է, որը ստացվում է կատվային բզեզներից, թեփուկավոր միջատների սորտերից, որոնք ապրում են կակտուսներում: Այն պատրաստվում է եռացող միջատների մարմինների լուծույթի ամոնիակ կամ նատրիումի կարբոնատ, զտիչ եւ հետագա ավելացնելով, որ հիդրատացված sulfate է կալիումի ալյումինի (ավելի հայտնի է որպես շիբի).

Մեկ այլ ընդհանուր բաղադրիչ, որը տալիս է գույնը, էոզին կոչվող միացությունն է: Դա ներկ, որը, ըստ էության, փոքր-ինչ փոխում է իր գույնը, երբ դիմել. Շրթներկի մեջ այն կարմիր է, մի փոքր կապտականաչ երանգով, սակայն կիրառման դեպքում այն արձագանքում է մաշկի սպիտակուցներում պարունակվող Ամինային խմբերին, եւ այդ ռեակցիան ստիպում է նրա գույնը ուժեղանալ, դառնալով ավելի խորը կարմիր: Այս ռեակցիայի մեկ այլ առավելությունն այն է, որ այն ներկը դարձնում է անխոհեմ կամ երկարատեւ:

Իհարկե, կարմիրը շրթներկի միակ գույնը չէ, եւ այսօր առկա գույների լայն շրջանակին հասնելու համար անհրաժեշտ են այլ պիգմենտներ եւ ներկանյութեր, որոնք շատ են: Բացի այդ, այլ միացություններ կարող են ավելացվել, կարմիր գույնի պիգմենտների եւ ներկերի ինտենսիվությունը փոխելու համար: Տիտանի երկօքսիդը, մեկուսացված սպիտակ միացությունը, տարածված հավելում է, որը կարող է ավելացվել կարմիր ներկերի տարբեր քանակությամբ, վարդագույն գույնի տարբեր շրթներկ ստանալու համար:

Մի քանի այլ միացություններ կարող են ավելացվել փոքր քանակությամբ ‘ խոնավեցնող հատկություններ ապահովելու կամ հաճելի բուրմունք ստեղծելու համար, որը նաեւ քողարկում է շրթներկի կազմի մեջ մտնող այլ միացությունների հոտերը: Հետաքրքիր է, որ capsaicin-ը չիլի պղպեղի հիմնական կապսաիցինոիդային միացությունն է, որը հիմնականում պատասխանատու է համեմունքների համար, Երբեմն կարելի է գտնել նաեւ շրթներկում: Նրա ներկայությունը պայմանավորված է նրա կարողությունը հանդես գալ որպես աննշան մաշկի գրգռիչ, ինչը նշանակում է, որ այն կարող է դարձնել շուրթերը ավելի հաստլիկ.

Վերջում հարկ է նշել, որ վերջին տարիներին մտահոգություն է առաջացել շատ փոքր քանակությամբ ծանր մետաղների վերաբերյալ, որոնք կարելի է գտնել որոշ շրթներկի մեջ: 32 Հայտնի շրթներկի վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանցից շատերը պարունակում են աննշան քանակությամբ կապար, կադմիում, ալյումին, քրոմ եւ մանգան: Այնուամենայնիվ, այս ուսումնասիրությունը քննադատվել է որոշ շրջանակներում, քանի որ այն հիմնված է մարդու կողմից յուրաքանչյուր մետաղի վերաբերյալ տարբեր տվյալների սպառման վերաբերյալ իր գնահատականների վրա, ինչպես նաեւ գնահատել է կուլ տրված գումարի չափը, ենթադրելով, որ շրթներկը կուլ է տրվել, քիչ հավանական սցենար է: Բացի այդ, ուսումնասիրության մեջ մետաղների ամենաբարձր մակարդակները դեռեւս ցածր էին առաջարկվող ամենօրյա սպառումը: Այնուամենայնիվ, շրթներկերի մեջ ծանր մետաղների ներկայությունը դեռեւս օրինական մտահոգություն է առաջացնում, հատկապես կապարի ազդեցության ճանաչված անվտանգ մակարդակի բացակայության պատճառով, եւ, հետեւաբար, անհրաժեշտ է սահմանել շրթներկի մեջ որոշակի մետաղների պարունակության սահմանային մակարդակ: Միեւնույն ժամանակ, շատ ընկերություններ այժմ արտադրում շրթնաներկ առանց կապարի փարատել սպառողների մտավախությունները.

Կիոտոյի արձանագրությունը

Կիոտոյի արձանագրություն, միջազգային փաստաթուղթ, որն ընդունվել է Կիոտոյում (Ճապոնիա) 1997 թվականի դեկտեմբերին ի հավելումն ՄԱԿ-ի Կլիմայի փոփուխության շրջադարձային կոնվենցիային։ Այն զարգացած և անցումային տնտեսություն ունեցող երկրներին պարտադրում է 2008-2012 թթ. ընթացքում 1990 թ.-ի համեմատ կրճատել կամ կայունացնել ջերմոցային գազերի արտանետումները։ Արձանագրության ստորագրման ընթացքը սկսվեց 1998 թ. մարտի 16-ին և ավարտվեց 1999 թ. մարտի 15-ին։ 2009 թ. մարտի 26-ի դրությամբ արձանագրությունը վավերացվել է 181 երկրների կողմից (այս երկրներին բաժին է ընկնում համաշխարհային արտանետումների ավելի քան 61%)։ Այս ցուցակում ակնհայտ բացառություն է հանդիսանում ԱՄՆ-ը։ Արձանագրության իրացման առաջին փուլը սկսվեց 2008 թ. հունվարի 1-ին և շարունակվում է հինգ տարի՝ մինչև 2012 թ. դեկտեբերի 31, ինչից հետո, ինչպես սպասվում է, նրան կփոխարինի նոր համաձայնագիր։Կիոտոյի արձանագրությունը դառնում է շրջակա միջավայրի պաշտպանության մասին առաջին գլոբալ համաձայնագիրը։

էկո համակարգ, ինչ է էկո համակարգը, ինչ դեր է այն խաղում երկրագունդ մոլորակի վրա։

Էկո համակարգը ներառում է կենդանի բաներ որոշակի աշխարհագրական տարածքում եւ շրջակա միջավայրում, որտեղ նրանք համագործակցում են: Այն ֆունկցիոնալ համակարգ է, որը տարբերվում է իր տեսակից եւ չափից:Էկոհամակարգի աբիոտիկ բաղադրիչներն են արևի լույսը, ջերմաստիճանը, տեղումները, ջուրը կամ խոնավությունը, հողի և ջրի քիմիան (ինչպիսիք են կալիումը, ամոնիումը): Ի հակադրություն, դրա կենսաբանական բաղադրիչներն արտադրողներ են (արարածներ, որոնք ֆոտոսինթեզի միջոցով արտադրում են իրենց սեփական սնունդը), ավտոբորներ, մսակերներ, ինչպես ավտոբորներ, այնպես էլ եղջյուրավորներ և փտած: Էկոհամակարգում յուրաքանչյուր օրգանիզմ ունի իր դերը:

Ընդհանուր առմամբ, էկոհամակարգի կենսաբանական անդամները կապված են աբիոտիկ գործոնների հետ միասին: Անդամի կամ աբիոտիկ գործոնի բացակայության դեպքում էկոհամակարգի բոլոր մասերը կարող են ազդել: Բաց եւ էկոլոգիական համակարգ է, որը շարունակական է եւ գրեթե որոշակի սահմաններ ունի: Այն շարունակական է էներգետիկ հոսքի եւ սննդի շրջանառության առումով: Էկոհամակարգը, որը կազմում է կենսոլորտի մի մասը, կարող է լինել այգի կամ լճակ, կամ ունի սահմանափակ կյանք: Բնական հավասարակշռություն ապահովող ցանկացած բաղադրիչի բացասական փոփոխությունը բացասաբար է ազդում էկոհամակարգի վրա: Եթե ​​այդ ազդեցությունն ավելանում է ժամանակի հետ, ապա դա կբերի կլիմայի փոփոխության, էներգիայի սակավության, կենսաբազմազանության եւ օգտագործվող ռեսուրսների կրճատման, ինչը դառնում է անդառնալի հետեւանքներ համաշխարհային աշխարհագրության մեջ:

Էներգիայի այլընտրաքային աղբյուրներ։ Իմ կարծիքով որ էներգիայի աղբյուրը պետք է օգտագործվի հայաստանում։

Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ասելով` հասկանում ենք վերարտադրվող և շրջակա միջավայրի համար անվտանգ էներգիայի աղբյուրները:Վերականգնվող էներգիայի աղբյուրներից հատկապես կարևորվում են՝ հողմային և արևային կենսազանգվածի ռեսուրսները:

1. Արևային էներգիա: Այն երկրները, որոնք օգտագործում են էներգիայի այս տեսակը. դրա նշանակությունը:

Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ասելով` հասկանում ենք վերարտադրվող և շրջակա միջավայրի համար անվտանգ էներգիայի աղբյուրները: Էներգիայի այն աղբյուրները, որոնք մարդիկ օգտգործում են բավականին երկար ժամանակ, օգտագործելու ընթացքում սպառվում են և մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին, կոչվում են էներգիայի ավանդական աղբյուրներ: Սակայն այս  դասակարգումն էլ լիարժեք չի և չի արտահայտում իրական պատկերը, օրինակ` ատոմային էներգետիկային, որը մի քանի տարավա գործածման պատմություն ունի, հսկայական վնաս է հասցնում բնությանը: Իսկ քամու միջոցով ստացվող էներգիան, թեև վաղուց է կիրառում, սակայն համարվում է էներգիայի անվնաս աղբյուր: Նույնը վերաբերում է ջրի էներգիային, որը լեռնային երկրներում օգտագործվում է շատ վաղուց:

Արևային էներգիա: Յուրաքանչյուր 20 րոպեի ընթացքում երկրին հասնող արևային էներգիայի քանակը հավասար է էներգիա սպառող հիմնական երկրիների մեկ տարվա ընթացքում օգտագործած հանածո վառելանյութից ստացված էներգիային: Երկիր հասած էներգիայի մեծ մասը կլանում է Երկրի մակերույթը, փոխանցում է ծովերի, լճերի և գետերի ջրերին, ինչպես նաև բույսերին: Մի փոքր մասը քամիների, ալիքների առաջացման պատճառ է դառնում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արեգակնային էներգիան հսկայական ու անսպառ ռեսուրս է, ինչպես նաև այն հանգամանքը, որ էկոլոգիապեոս շատ մաքուր է 20–րդ դարի երկրորդ կեսից սկսած մարդիկ սկսեցին մեթոդներ մշակել որպեսզի արեգակնային էնէրգիան փոխակերպեն էլէկտրական էներգիայի: Արևային էներգիան կարող է ձևափոխվել էլեկտրաէներգիայի, ինչպես նաև ջերմային և այլ տեսակի էներգիաների: Արևային ջերմությունից այլ տեսակի էներգիաների ստացման տեխնոլոգիաները բազմաթիվ են և ամենաշատը: Օրինակ էլեկտրաէներգիա ստացվում է արեգակնային լուսաէլեկտրական (ֆոտովոլտայիկ) մոդուլների (պանելների) միջոցով, արեգակնային ճառագայթումը անմիջականորեն էլեկտրական էներգիայի փոխակերպելով: Աշխարհում գործում են խոշոր արևային լուսաէլեկտրական (ֆոտովոլտայիկ) էլեկտրակայաններ, որոնց հզորությունը կարող է հասնել 20 ՄՎտ-ի: Ներկայումս նախագծվում են նաև 100 ՄՎտ հզորության կայաններ:

Այսօր շատ չնչին է արեգակնային էնրգիայի դերը համաշխարհային էներգետիկ համակարգում` կազմելով ընդամենը 0.1%:

Արևային էլեկտրակայանները առաջին անգամ ստեղծվել են 1980-ական թվականներին: Առաջինը եղել է Կալիֆորնիայում: Այսօր արևային էներգիայի արտադրության ոլորտում աշխարհի առաջատար երկրներն են` ԱՄՆ-ը, Իսպանիան, Չինաստանը, Գերմանիան, Իտալիան, Հնդկաստանը: Աշխարհի ամենահզոր էլեկտրակայնը գտնվում է Հնդկաստանում: Արևային էներգիան լայն կիրառություն ունի Իսրայելում: Այս երկրում գտնվող բազահարկ շենքերի մոտ 95%-ը ջուր տաքացնելու համար կիրառում են հատուկ արևային տաքացուցիչներ, ինչը հանգեցնում է մոտ 4% էներգախնոյողության ամբողջ երկրի մասշտաբով: Նմանատիպ սարքավորումներ Չինաստանում կիրառում է շուրջ 60 մլն ընտանիք:

Հայաստանում այս ոլոտը դեռ զարգացման փուլում է: Դեռևս չկա կառուցված որևէ էլեկրակայան: Բայց այն զարգացման հեռանկար ունի մեր հանրապետությունում:

Արևից ստացվող էներգիան վերականգնելի է և մաքուր: Սակայն արևի բացակայությանը գիշերային, երբեմն էլ ցերեկային ժամերին, կախվածությունը տարվա եղանակից խոչընդոտում են նրա արդյունավետ օգտագործումը: Բացի այդ արևի էներգիան լիարժեք օգտագործելու համար անհրաժեշտ է կուտակել, իսկ կուտակելու համար մեծածավալ սարքավորումներ են պահանջվում: Որքան մեծ է կուտաքվելիք էներգիայի պաշարը, այնքան մեծածավալ կուտակիչներ են անհրաժեշտ:

2. Քամու էներգիա: Օգտագործող երկրները, դրա նշանակությունը:

  Քամու էներգիա: Երկրի մակերևույթի անահամաչափ տաքացումը, բարդ ռելիեֆը, ջրային ավազանների ու ցամաքային տարածությունների տարբեր ջերմունակությունները առաջացնում են մթնոլորտային տարբեր ճնշման մարզեր (բարձր և ցածր): Ճնշումների տարբերություններից ելնելով երկրագնդի վրա առաջանում են քամիներ: Քամու էներգիան կարող է վերածվել էլեկտրաէներգիայի: Հատկապես կարևոր է հեռավոր այն տարածաշրջանների համար, որոնք միացված չեն էլեկտրականության ընդհանուր ցանցին: Հողմակայանների դրական կողմերից մեկն էլ այն է, որ սպառողը համեմատաբար անկախ է:

Պարզվում  է, որ մեր մոլորակի վրա քամու էներգիան այնքան է, որ կարող է լիովին բավարարել մարդկության էներգետիկ պահանջները: Մթնոլորտի բարձր շերտերում քամին ավելի ուժգին է և մշտական, ինչն ավելի մեծ քանակությամբ էներգիա է ապահովում, քան Երկրի մակերևույթի կամ ծովային քամիները:

Հողմային էներգետիկան այսօր աշխարհում այլընտրանքային էներգիայի ամենադինամիկ զարգացող ուղղություններից մեկն է: Հողմային էներգիայի ներուժը համարվում է ամենամեծերից մեկը վերականգնվող էներգիայի աղբյուրներից: Ավելի քան 70-80 երկրում այսօր քամուց էլեկտրաէներգիա է ստացվում: 2012 թ.-ին Դանիան իր էլեկտրական էներգիայի 29.3%-ը ստացել հողմային էներգիայից, Իսպանիան` 21.2%-ը, Պորտուգալիան` 20.8 %-ը, Գերմանիան` 19 %-ը, Իռլանդիան` 17.7%-ը: Դանիան նախատեսում է 2020 թ.-ին այն հասցնել 50 %-ի:Մի շարք երկրներ հսկայական ներդրումներ են անում այս ոլորտում և 2009թ.-ի դրությամբ աշխարհի 80 երկրներում քամու էներգիան օգտագործվում է էլեկտրաէներգիա ստանալու նպատակով:

Քամու էներգիայի կիրառությունը սահմանափակ է նրանով, որ այն անընդհատ չէ, անհրաժեշտ են էլեկտրաէներգիայի կուտակիչներ` հոսանքի մատակարարումն անընդհատ դարձնելու համար:

3. Այլընտրանքային էներգիայի ո՞ր տեսակը կարող է ստանալ Հայաստանը, ի՞նչ հեռանկարներ կան:

Հայաստանում առկա վառելիքաէներգետիկ հանքահումքային ռեսուրսները չեն կարող էներգետիկայի զարգացման համար էական նշանակություն ունենալ, իսկ հիդրոէներգետիկ ռեսուրսները թեև արդեն կարևոր դեր են խաղում էլեկտրաէներգիայի ստացման կառուցվածքում, սակայն դրանց հնարավորությունները նույնպես անսահմանափակ չեն և հեռանկարում ընդարձակվելու զգալի ներուժ չունեն:

Դիտարկենք հողմային և արևային  ռեսուրսների զարգացման հեռանկարները Հայաստանում, ինչպես նաև դրանց կիրառելիության տեխնիկական, բնապահպանական և տնտեսական ասպեկտները: Ընդհանրապես դրանց զարգացման պարզ ռազմավարությունը ենթադրում է, որ Հայաստանում ատոմակայանի, ՋԷԿ-երի և հիդրոէլեկտրակայանների գործունեության հետ աստիճանաբար պետք է մեծացնել էներգիայի այլընտրանքային աղբյուրների համակարգված ներդնումը և կիրառումը: Բնական ռեսուրսների այդ տեսակների (հողմային և արևային) առատ և ընդգրկուն լինելը  մեր երկրի առավելությունն է: Հայաստանում, էներգետիկայի և բնական պաշարների նախարարության գնահատականների համաձայն հողմային կայանները կարող են ձևավորել մոտ 450 ՄՎտ հզորություններ, էլեկտրական էներգիայի տարեկան 1.26 մլրդ կվտ.ժ արտադրության ծավալով: Հողմաէներգետիկայի ոլորտը Հայաստանում այլընտրանքային էներգիայի զարգացման ամենահեռանկարային ուղղությունն է:

   Արևային ռեսուրսի զարգացման հեռանկարը Հայաստանում: 

Մեր երկրում բնական ռեսուրսի այդ տեսակի՝ արևայինէներգետիկայի զարգացման համար արգելակող հիմնական խոչընդոտներն են անհրաժեշտ ֆինանսական միջոցները և այդ ոլորտում գիտելիքների և փորձի բացակայությունը: