Архив рубрики: Հայոց թագուհիներ․ ուսումնական հետազոտություն

Զաբել I

Հայոց պատմության մեջ մենք շատ ենք ունեցել թագուհիներ, որոնք եղել են հայտնի իշխանական ընտանիքների իշխանադուստրեր և, ամուսնանալով հայոց արքայազների հետ, դարձել են թագուհի, բայց այն, որ հորից հետո դուստրը ժառանգեր գահը կամ մինչև հոր մահը, կտակի համաձայն՝ դառնար տոհմական թագուհի, բացառիկ դեպքերից մեկն է եղել հայոց պատմության մեջ:

Զաբել թագուհին ծնվել է 1215թ. Կիլիկիայի Սիս մայրաքաղաքում, ժառանգել է հոր՝ Լևոն 2-րդ Մեծագործի գահը: Ըստ Լևոն 2-րդի և Անտիոքի դուքս Բուհեմունդի դաշինքի՝ Ակիսից և Ռայմոնդից ծնված որդին՝ Ռուբեն Ռայմոնդը, պետք է ժառանգեր Անտիոքի և Կիլիկիայի գահը, սակայն Լևոն 2-րդը, բարեբախտաբար, զրկում է գահից և գահը կտակում իր մանկահասակ դստերը՝ 4 ամյա արքայադուստր Զաբելին:

Փոքրիկ թագուհու խնամակալ է դառնում Կոստանդին գունդստաբլը, ով Հեթումյան տոհմի իշխան էր: Մինչև թագուհին կմեծանար, նա էր կառավարում երկիրը: Սա Կիլիկիայի համար ռազմաքաղաքական բարդ ժամանակաշրջան էր: 1219թ մայիսի 2-ին Զաբելը թագադրվում է որպես Կիլիկիայի հայոց թագուհի:

Կոստանդին գունդստաբլը 1222թ. քաղաքական նկատառումներով մանկահասակ թագուհուն ամուսնացնում է Անտիոքի դքսի որդու՝ Ֆիլիպի հետ, սակայն Ֆիլիպը թագուհու համար ճիշտ ուղեկից չէր, քանի որ հայասեր չէր, արքունիքը լցրել էր խաչակիր ասպետներով: Նա 1225թ.-ին սպանվում է մարտում:

Այս անգամ Կոստանդին Գունդստաբլն իրագործում է իր վաղեմի ծրագիրը և 1226թ. հունիսին Տարսոն քաղաքի Սուրբ Սոֆիա տաճարում 11-ամյա Զաբել թագուհուն ամուսնացնում է իր որդու՝ Լամբրոնի տեր Հեթումի հետ: 

Երբ Զաբելը չափահաս է դառնում, ամուսնությունը հաստատվում է, և Հեթումն ու Զաբելը միասին ունենում են 3 որդի և 5 դուստր, որոնցից մեկը (Լևոն 3-րդ անունով) հետագայում գահակալում է: Զաբել թագուհին աչքի է ընկել քաղաքական ու հասարակական մեծ գործունեությամբ:

Հունվար 9-13

Զաբել I

Վերլուծություն

  • Զաբել I-ը միակն էր, ով մինչև իր հոր մահը ժառանգեց գահը և կտակի համաձայն՝ դարձավ տոհմական թագուհի:
  • Զաբելը Լևոն 2-րդ Մեծագործի դուստրն էր:
  • Նա գահը ժառանգեց ընդհամենը 4 տարեկանում:
  • Փոքրիկ թագուհու միակ խնամակալ է դառնում Կոստանդին պայլը, ով երկրի փաստսկան կառավարիչ էր:
  • 1222թ. քաղաքական խնդիրների պատճառով Կոստանդինը խորհրդաժողով անցկացրեց, որի ընթացքում որոշում կայացվեց թագուհուն ամուսնացնել Անտիոքի իշխան Բոհեմունդի որդի՝ Ֆիլիպի հետ:
  • Ֆիլիպը 20 տարեկան դառնալուն պես իր հոր խորհրդով որոշեց բոլոր հայ իշխաններին հեռացնել պետական պաշտոններից, ինչի հեևանքով ձերբակալվեց Թիլ ամրոցում որտեղ էլ մահացավ:
  • Երբ Զաբելը չափահաս է դառնում, Հեթումի հետ ամուսնությունը հաստատվում է, հետագայում նրանք ունենում են 3 որդի և 5 դուստր, որոնցից մեկը (Լևոն 3-րդ անունով) հետագայում գահակալում է….

Գրականություն՝

Հայ ժողովրդի պատմություն, հ. III, Ե., 1976 /էջ 687-699

Տեսանյութ՝

Զաբել. Ուսյալ արքայուհի

Փառանձեմ թագուհի

Փառանձեմ Սյունին ծնվել է 4-րդ դարում՝ Սյունիքում: Սյունյաց նահապետ և հայոց սպարապետ Անդովկ Սյունու դուստրն էր: Փառանձեմ թագուհու կերպարը հակասական կերպար է. ոմանց համար նա հերոս էր ու արժանավայել թագուհի, ոմանց համար` դևերին ծախված չար կախարդ: Փառանձեմը հայոց թագուհի օծվեց, երբ ամուսնացավ հայոց թագավորի` Արշակ Բ-ի հետ: Արշակը շատ էր սիրում Փառանձեմին, բայց Փառանձեմը նրան չէր սիրում: Եվ որքան Արշակը սիրում էր կնոջը, այնքան կինը ատում էր նրան: Շուտով Փառանձեմը պառկում, տղա է բերում, անունը դնում Պապ: Պապը մեծանում, դառնում է շատ առույգ ու ուշիմ պատանի, Արշակը նրան պատանդ է ուղարկում Հունաստան` կայսրի մոտ»: Փառանձեմը հայքի համար շատ ծանր իրավիճակում միայնակ՝ առանց իր որդու և ամուսնու առաջնորդում է Հայոց ազատագրական պատերազմը Պարսկաստանի դեմ: 14 ամիս շարունակ պայքարելուց հետո Պարսիկներին ի վերջո հաջողվում է գերեվարել Փառանձեմին: Պարսից Շապուհ թագավորի հրամանով նրան սպանում են: Այսպիսով Փառանձեմը նահատակվում է հանուն հայրենիքի ու հայի պատվի: Փառանձեմ թագուհին հռչակվել է «Մեծ Հայքի թագուհի» և «տիկնանց տիկին» տիտղոսներով: Փառանձեմի կերպարը, որպես գեղեցիկ, հպարտ և հայրենասեր հայուհու, պատկերված Է Րաֆֆու, Ստեփան Զորյանի, Պերճ Զեյթունցյանի պատմավեպերում:

Վերլուծություն՝ այս նախագիծը շատ ուսուցողական էր ինձ համար: Նախագծի շնորհիվ ես իմացա ևս մեկ թագուհու մասին: Նա թագավորել է 4-րդ դարում բայց մինչև հիմա հիշվում է հայ ժողովրդի կողմից: Գեղեցիկ, պարկեշտ և քաջ կին էր՝ հենց այս բառերով է Վարդան Հացունին բնութագրել նրան:

Հայոց թագուհիներ․ ուսումնական հետազոտություն

Վերլուծություն

Գլուխ ԺԵ-ն վերաբերվում է պատմության այն հատվածին է, որտեղ Գնելը, ով թագավորի եղբորորդին էր, կնության է առնում Փառանձեմին: Փառանձեմը հայտի էր իր գեղեցկությամբ և պարկեշտությամբ, ինչը գրավեց նաև Տիրիթին՝ Գնելի հորեղբորորդուն: Որպեսզի իրենով անի Փառանձեմին, նա գրգռում է Արշակ Բ-ին, վերջինիս մոտ մեղադրելով Գնելին դավադրության և գահը գողանալու մտադրություն ունենալու մեջ: Գնելը հրավիրվում է Շահապիվան, Նավասարդի տոներին մասնակցելու համար և այնտեղ Արշակ Բ-ի հրամանով դահճապետը սպանում է Գնելին: Մահապատժից հետո հայտնի է դառնում, որ անմեղ Գնելի մահվան պատճառը Տիրիթն է, և թագավորը հրամայում է սպանել նաև նրան՝ ազատվելով գահի ևս մեկ հավակնորդից: Գնելի թաղման ժամանակ, տեսնելով վշտացած Փառանձեմի սուգը, Արշակը սիրահարվում է եւ շատ չանցած` կին առնում նրան: Փառանձեմը հռչակվում է  Մեծ Հայքի թագուհի  և տիկնանց տիկին: Շատ չանցած՝ ծնվել է թագաժառանգ Պապը: Սակայն Փառանձեմին սպասվում էին բարդ ժամանակներ: